Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տոկոսային եկամուտները. «168 Ժամ»

«168Ժամ» թերթը գրում է. «Եթե ասենք, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի եկամտի աղբյուրը ոչ թե աշխատավարձն է, մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի։ Մեր քաղաքացիների մեծ մասն առանց դժվարության կթվարկի, թե որ պաշտոնատար անձն ինչ բիզնես ունի՝ անկախ նրանից, թե այդ բիզնեսներն արտացոլվա՞ծ են պաշտոնական հայտարարագրերում, թե՞ ոչ։

Սակայն մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։ Այսինքն՝ չեն քնեցնում իրենց գումարները, այլ տոկոս են աշխատում դրանց վրա։

Խոսքը վաշխառությամբ կամ տոկոսով փող տալու մասին չէ, թեպետ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մեր պաշտոնյաները միջնորդավորված եղանակով բավականին մեծ գումարներ են տոկոսով տալիս և բավականին բարձր տոկոսադրույքներով (տարեկան՝ 60-120%-ով)։

Խոսքը միանգամայն օրինական տոկոսավճարների մասին է, որոնք մեր պաշտոնյաները ստանում են բանկերում՝ որպես ավանդ ներդրած գումարներից։

Այդ եկամուտներն, ի դեպ, արտացոլված են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում։ Հենց դրանց հիման վրա էլ մենք ուսումնասիրել ենք ՀՀ կառավարության անդամների «տոկոսային» շարժը։ Հայտարարագրերը լրացվել են 2013 թվականին և վերաբերում են 2012 ֆինանսական տարվան (դրանք ամենաթարմ փաստաթղթերն են)։

Եվ այսպես, տոկոսային եկամուտների առումով առաջին տեղում վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ 2012 թվականին, բացի աշխատավարձից և դասախոսությունների համար վճարից, Տ. Սարգսյանը հայտարարել է նաև ավանդից ստացվող տոկոսավճարներ՝ 3 կետով՝ 13.3 միլիոն դրամ, 291 հազար դրամ և 22.3 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, Տիգրան Սարգսյանը 2012-ի ընթացքում ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ։

Հաշվի առնելով, որ ավանդների տարեկան միջին տոկոսադրույքը 6-10% է (դոլարի համար ավելի քիչ, քան դրամի), կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանի ավանդի չափը կազմում է 900 հազարից մինչև 1.4 միլիոն դոլար։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում