Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը վարչապետ Արսենի Յացենյուկին լիազորել է այսօր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դա նույն համաձայնագրի մասն է, որն անցած տարվա նոյեմբերին հրաժարվեց ստորագրել Վիկտոր Յանուկովիչը:
Յացենյուկին լիազորվել է Ուկրաինայի անունից ստորագրել Ուկրաինա-ԵՄ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ ակտն ու կողմերի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները՝ հաղորդվում է նախագահի կայքում:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը հետաձգվում է, քանի որ իշխանություններն արևելյան շրջանների համար բացասական հետևանքների մտավախություն ունեն:









































