Գերմանիայի կառավարությունն «անընդունելի» է համարում գերմանական Rheinmetall AG զենքի արտադրության կոնցեռնի համագործակցությունը Ռուսաստանի հետ` Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Rheinmetall-ը պայմանագիր է կնքել պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն, ներկայիս կոնցեռնի կողմից կառուցվում է Նիժնի Նովգորոդի մերձակայքում` Մուլինոյում ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության կենտրոն: Շինարարությունը պետք է ավարտվի այս տարի, իսկ պայմանագրի գումարը մոտ 100 մլն եվրո է:
«Գերմանիայի կառավարությունը ներկա պայմաններում Ռուսաստան զինամթերք արտահանումը համարում է անթույլատրելի»,- ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում:











































