ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը խոստովանել է, որ Boeing-ի787 Dreamliner մոդելները ամենաանվտանգ ինքնաթիռներն են, փոխանցում է Reuters գործակալությունը:
Վարչության հայտարարությունից հետևում է, որ այս ինքնաթիռը «բավարարում է անվտանգության բոլոր պահանջներին»:
Միևնույն ժամանակ ԴԱՎ-ի և Boeing-ի համատեղ հանձնաժողովը յոթ առաջարկներից բաղկացած ցուցակ է կազմել, որոնք կօգնեն բարձրացնել ինքնաթիռի արդյունավետությունը:
Ինչևէ, 2014թ. սկզբին Boeing-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ 787 Dreamliner մոդելի որոշ ինքնաթիռների թևերին միկրոճաքեր են հայտնաբերվել, գրում է gazeta.ru-ն:








































