Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

Հայկական կողմի հակակշիռը Բաքվին. ի՞նչ է ենթադրում փախստականների ակտիվացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախում,  ի թիվս այլ հանդիպումների, հանդիպել է նաև Ադրբեջանից հայ փախստականների միության ներկայացուցիչներին:

Այս տարվա մարտին Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, որն Արցախի արտաքին գործերի նախարարից բացի՝ հանդիպել է նաև Ադրբեջանից հայ փախստականների արցախյան միության ղեկավար Սարասար Սարյանին:

Հիշեցնենք. երբ Հայաստանը հայտարարեց, որ չի կարող բանակցություններին ներկայացնել Արցախի ժողովրդին, և պահանջեց վերականգնել եռակողմ ձևաչափը, Բաքուն ակտիվացրեց Արցախից փախստականների կազմակերպությունը: Տարածաշրջան վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նաև փախստականների ներկայացուցիչներին:

Ի դեպ, Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն օրերս հայտարարել է, որ Բաքուն, ըստ երևույթին, պատրաստվում է բանակցությունների ձևաչափի փոփոխության ու Ղարաբաղի հնարավոր  ներգրավման, և ադրբեջանական համայնքի ակտիվացումը հենց դրա հետ է կապել:

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ այս գործընթացից որևէ լուրջ, արմատական փոփոխություն լինել չի կարող: «Քանի որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը փորձել է նորից իրականություն դարձնել Արցախի առանձին մասնակցության հարցը բանակցային գործընթացում, միանգամայն բնական է, որ Ադրբեջանը պետք է անմիջապես դրան հակադրեր ադրբեջանական համայնքի գործոնը։ Այսօր մերոնք փորձում են հակակշռել ադրբեջանական համայնքի գործոնը հայ փախստականների գործոնի քաղաքականացմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Քանանյանը նշեց. «Այդպիսի տեսաբանական մտավարժանքներ հայկական կողմը մշակել է դեռևս 2005 թվականին, երբ փորձ է արվել ներկայիս Արցախի Հանրապետությանը իրավահաջորդ հռչակել ոչ միայն արցախահայության, այլև Ադրբեջանի մնացյալ հայությանը, որը թվով մի քանի անգամ մեծ էր։ Ես այստեղ որևէ վտանգավոր լուծում չեմ տեսնում։ Իհարկե, թող Արցախում  կամ Հայաստանի այլ մարզերում բնակվող փախստականները հերթական և հարմար առիթն ունենան խոսելու իրենց իրավունքների մասին, բայց այս ամենը արմատական ոչ մի փոփոխություն չի ենթադրում, թեպետ կա լավ նախադրյալ»։

Մանրամասնելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային իրավունքի ներկա համակարգը, որը ծնունդ է առնում 45 թվականի Երկրորդ աշխարհամարտից հետո կայացած մոտեցումներից և իրավիճակից, մենք տեսել ենք, որ Երկրորդ աշխարհամարտի արդյունքում տեղի է ունեցել էթնիկական բնակչության փոխատեղում՝ ըստ  վերահսկողության գոտիների։ Հետևաբար երբ հաստատվել է Գերմանիայի և Լեհաստանի միջև նոր սահմանը, բոլոր կողմերի համաձայնությամբ տեղի է ունեցել գերմանական բնակչության փոխադրումը Գերմանիայի սահմանների մեջ։ Իմիջիայլոց, միջազգային հանրությունը ճանաչել է այդպիսի  կարգավորումը շատ ավելի ուշ շրջանում։ Բոսնիայում, գիտեք, նախքան բոսնիական պատերազմը՝ մահմեդականներն ու սերբերը լրիվ միախառնված են ապրել, բայց պատերազմի արդյունքներով բոլորին հասկանալի է, որ այդպիսի խառը բնակչություն չի կարելի ունենալ։ Հետևաբար միջազգային հանրությունն ընդունել է, որ նման ծանր, լուրջ, ատելությամբ լի էթնիկական հակամարտությունների արդյունքում որպես կարգավորման բաղադրիչ երբեմն անխուսափելի է էթնիկական վերաբաշխումներն ըստ վերահսկողության գոտիների»։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ առկա սահմանը կամ հրադադարի գիծը հենց այդպիսի բնակչության փոխանակման՝ ըստ վերահսկողության գոտիների հակամարտության արդյունքում ինչ-որ մի իրավիճակ է արտացոլում. «Այս համատեքստում կարելի է, ինչու ոչ, հիշեցնել Ադրբեջանից փախած հայ փախստականների իրավունքների մասին»։

Արդյոք սա դիրքերից նահանջ  չի՞ ենթադրում, քանի որ ավելի վաղ Հայաստանը խոսում էր ոչ թե համայնքի, այլ բուն Արցախը կարգավորման սեղանին վերադարձնելու մասին՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Առաջին հայացքից կարող է նաև այդպիսի տպավորություն ստեղծվել, բայց Արցախի՝ որպես առանձին սուբյեկտի մասնակցությունը բանակցային գործընթացին պարզապես և սկզբունքորեն անհնարին է։ Ձևաչափը փոփոխելու Երևանի ներկայիս  փորձերը տեղավորվում են արցախյան լևոնադիր հայեցակարգում և որևէ հեռանկար չունեն։ Սա միևնույն է՝ անհեռանկար է, ուստի այդ բոլոր գործընթացները ի վերջո որպես վերջնարդյունք համոզելու են Երևանին, որ անհեռանկար  է առաջնորդվել 1991 թվականից ի վեր որդեգրված անհեռանկար արցախյան հայեցակարգով։ Ի  վերջո Երևանը ստիպված կլինի կատարել քայլեր, որոնք ենթադրելու են, որ Երևանը պետք է լիովին և վերջնականապես պատասխանատվություն ստանձնել նաև Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի ճակատագրի նկատմամբ»։

Նրա կարծիքով՝ սա լավ խթան կհանդիսանա Արցախում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնմանը: «Որ ինչ-որ փուլից ի վեր Երևանն իրեն ավելի իրավազոր զգա ներկայացնելու արցախյան հատվածի շահերը բանակցային գործընթացում»,- եզրափակեց Ալեքսանդր Քանանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում