Ուկրաինայի ղեկավարությունը որոշում է կայացրել սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը, հաղորդում է Interfax-ը:
Չորեքշաբթի օրը Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ-ում նախագահությունից: Դրանից բացի, Ուկրաինայի ԱԳՆ Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հաղորդել է, որ իշխանությունները քննարկում են միությունից դուրս գալու հնարավորությունը:
«Որոշում է կայացվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլև սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
Նա ավելացրել է նաև, որ Ուկրաինան պատրաստվում է անվտանգության իր երաշխավորներին դիմել իր տարածքում համատեղ զինավարժություններ անցկացնելու նպատակով, գրում է gazeta.ru-ն:








































