Ճապոնիայի Սանդա քաղաքում բացվել է Japan’s Future Sweets Factory հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ մեծահասակների մուտքը արգելված է: Այնտեղ այցելել կարող են մինչև 6-րդ դասարանի երեխաները՝ ծնողներին թողնելով սպասասրահում: Այս ֆաբրիկայում երեխաներին շատ հետաքրքիր և համեղ բաներ են սպասվում: Նրանց ցույց են տալիս, թե ինչպես են պատրաստվում քաղցրեղենները և հյուրասիրում են այն ամենով, ինչ երեխան ցանկանում է: Ֆաբրիկայի ներքին հարդարումը նախատեսված է հատուկ փոքրիկնեի համար: Երկու ժամ տևող էքսկուրսիայից հետո երեխաները շատ բան ունեն պատմելու իրենց զարմացած ծնողներին: Ֆաբրիկայի աշխատակիցներն ասում են, որ հենց դրանում էլ կայանում է էքսկուրսիայի իմաստը՝ երեխաներն ու ծնողները շփվում են հավասարը հավասարի պես, գրում է kedem.ru-ն:











































