Հայտնի զույգ Լեոնիդ Ագուտինը և Անժելիկա Վարումը Կեմերովի մարզում վթարի են ենթարկվել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Պրոկոպևսկ քաղաքում` երկաթուղային կայարանի մոտ: Նախնական տվյալներով` մեղավորը արտասահմանյան մեքենայի վարորդն է: Նա բախվել է երաժիշտների ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն, հետազոտվելուց հետո Ագուտինը և Վարումը հրաժարվել են հոսպիտալացվել:







































