«Սահմանադրականությունը դեռևս ՀՀ-ում կենսակերպ չի դարձել քաղաքական համակարգի, հասարակական գործընթացների համար»,- այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը և հավելեց, որ ճգնաժամերը մեր պետության համար շարունակական բնույթ են կրում:
«Եա ավելի քան վստահ եմ, որ 2015-ին սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամի մտքով չէր կարող անցնել, որ կառավարման խորհրդարանական համակարգում խորհրդարանում կլինի 70 և ավելի տոկոս ներկայություն որևէ անձի մոտ. պրակտիկայում նույնիսկ 40-ից ավելի տոկոսն է համարվում խնդրահարույց»,- նշեց նա:
Արթուր Ղազինյանի խոսքով՝ Սահմանադրությունը իր մեջ պետք է ներառի որոշակի քաղաքական ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմներ. «Սակայն որևիցե խելամտության վարկածով չէր կարող հաշվարկվել, որ երբևիցե հնարավոր կլինի պետության ղեկավարի կողմից դատարանները շրջափակելու կոչ: Ասենք, ինչ պետք է գրվեր Սահմանադրության մեջ, որ պետության ղեկավարը դա չաներ»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































