Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև, բոլորս պետականության կրողն ենք, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․

««Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը:

Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է:

Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաև փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ, մեր և մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ:

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով:

Ընդ որում, կարևոր է ոչ միայն և ոչ այնքան սահմանադրական դրույթների ֆորմալ ձևակերպումը, այլ նաև առաջնահերթ՝ սահմանադրական մշակույթի, սահամանադրական մտածողության ձևավորումը, Սահմանադրության ազնիվ և տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի:

Սահմանադրությունը նաև ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը:

Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում