Լեգենդար սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը իր չթոշնող գեղեցկությունը ցուցադրել է սեփական դիզայնի ակնոցների գովազդային ֆոտոշարքում:
Ակնոցների և լինզաների Rodenstock գերմանական արտադրողը ներկայացրել է Claudia Schiffer by Rodenstock ակնոցների հավաքածուն, որը ստեղծվել է 43-ամյա մոդելի հետ համագործակցության արդյունքում:
Ոճային առումով յուրահատուկ ակնոցների շարքի գովազդային դեմքը դարձել է ինքը՝ Կլաուդիան, որին նկարահանել է լուսանկարիչ Ադամ Ուայնհեդը, գրում է viva.ua-ն:











































