Ենթադրվում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 28-ամյա Այսուլթան Նազարբաևը, լոնդոնցի ոստիկանին դիմադրություն ցուցաբերելիս թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Այս մասին հայտարարել է դատախազը՝ հաղորդում է Strana.ua-ը:
Մինչ այդ Լոնդոնի Թագավորության դատարանը նախնական լսումներ է անցկացրել, որտեղ ասվել է, որ 28-ամյա Այսուլթանը, լինելով թմրանյութերի ազդեցության տակ, դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, հարվածել և կծել է նրանցից մեկին:
Դատախազ Գրեգոր Մաքինլին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 3-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող մի հյուրանոցում, որտեղ Նազարբաևը սպառնացել էր ինքնասպանություն գործել՝ պատշգամբից ցած նետվելով: