Ֆրանսիայում իրավապահ մարմինները երկու անհայտ անձանցից առգրավել են Ռեմբրանդտի վրձնին պատկանող «Ամուրը` օճառի պղպջակներով» կտավը, որն առևանգվել էր 1999 թվականին:
Ըստ մամուլի`կտավի տերերը պատրաստվել են այն վաճառել Նիցցայում, որտեղ էլ բռնվել են:
5.4 մլն դոլար արժողությամբ կտավը մինչ առևանգվելը գտնվել է Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի թանգարանում, գրում է Interfax-ը:










































