«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության ղեկավար է նշանակվել Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին՝ Վահան Չարխիֆալակյանը: Նա մինչ այդ էլ ՊԵԿ-ում էր աշխատում՝ բաժնի պետ էր: Բացի դա, Վահան Չարխիֆալակյանը համարվում է օրերս ՊԵԿ փոխնախագահ նշանակված Էդուարդ Հովհաննիսյանի մարդը:
Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը ՊԵԿ օպերվարչության պետն էր Կարեն Կարապետյանը, ով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է: Նա հեռացավ կոռուպցիոն սկանդալի ֆոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: