Ուկրաինային ֆինանսական օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը կփոխանցվի հունիսին: Այս մասին նշվում է Եվրախորհրդին ուղղված՝ Ուկրաինայի ֆինանսական օգնության առնչությամբ Եվրահանձնաժողովի առաջարկությունում:
«Տրանշերի միջև ընդհատում կլինի առնվազն 3 ամիս: Առաջինի փոխանցումը սպասվում է 2014-ի հունիսին, իսկ երկրորդը` ընթացիկ տարվա աշնանը»,- նշվում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթում:
Ենթադրաբար, առաջին տրանշը կկազմի գումարի կեսը`500 մլն եվրո:
Նշվում է, որ ֆինանսական օգնության ծրագիրը կիրականացվի արդեն գոյություն ունեցող 160 մլն եվրո տրամադրող ծրագրին զուգահեռ:











































