Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները արգելել են բոլոր սերբ պաշտոնյաների մուտքը Կոսովո «հիբրիդային սպառնալիքի» պատրվակով: Նման հայտարարությունը տեղադրվել է Կոսովոյի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յեթլիրա Զուբերայի ֆեյսբուքյան էջում: Այս մասին հաղորդում է 360tv.ru-ն:
Պրիշտինայում հայտարարել են, որ Սերբիայի կողմից, իբր, ստացել են, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներ: Բելգրադը մեղադրվում էր նաև «քարոզչության և կեղծ լուրերի» տարածման մեջ:









































