Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Ալիկ Սարգսյանը թունավորել է տղայիս. համոզված է Բանդայի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հայրը

«Սա խուլիգանի երկիր է, ավազակների երկիր: Մարդկանց անմեղ տեղը բռնել են ու հիմա դանդաղ թունավորում են: Ալիկ Սարգսյանի հետ համատեղ՝ կազմակերպված թունավորում են տղայիս: Ամեն ինչ դիտավորյալ է արվում»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բանդայի հայտնի գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը:

Նշենք, որ այսօր կայացած դատական նիստում վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացրել փոխել Հակոբյանի խափանման միջոցը, քանի որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում:

«Իմ պաշտպանյալի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, ես միջնորդում եմ, որ Արտուշ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխվի, խափանման այլ միջոց ընտրվի, որպեսզի հնարավոր լինի բժշկական լիարժեք հետազոտություն կատարել»,- ասել է պաշտպան Հովիկ Արսենյանը:

Պաշտպանի միջնորդությունը, սակայն, չի քննարկվել, քանի որ դատական նիստը հետաձգվել է: Պաշտպանը նաև հայտարարել է, որ գործն անիմաստ հետաձգվում է, իսկ գործով ապացույցները կեղծվել են:

«Դիտավորյալ են անում, էսօր ուզում են էդ տղերքին վերացնել ու վերջ: Ոնց որ Արմանի հետ վարվեցին, էնպես էլ իմ տղայի հետ են վարվում: Մենակ պետք է տղայիս տեսնեք, ահավոր վիճակում է, դրանից հետո չեմ էլ կարողանում խոսել: Տղաս մի ամիս առաջ առողջ մարդ էր, հիմա՝ 1 ամսվա ընթացքում, 11 կիլո նիհարել է ու գույնը սևացել: Ես վստահ եմ, որ Ալիկ Սարգսյանն է թունավորում իմ տղային»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացավ այս նույն գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: «Էդպես հերթով ուզում են վերացնել տղաներին: Ես վստահ եմ դրանում»,- ասաց Սուրիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ ինքը հույս չունի, թե իրավապահ մարմինները հետևողական կլինեն, որպեսզի այս գործով ապօրինությունը կանխվի:

«Ով ա լսում մեզ, հասարակական, պաշտոն չունեցող մարդուն ով ա լսում էս երկրում: Եթե դեպուտատ չես, քեզ չեն լսի: Սա բեսպրեդելի երկիր է, օրենք չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում