Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներից մեկի՝ Ջեմիլ Բայիկի հոդվածը Washington Post-ում ահաբեկչության քարոզչություն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ լրատվամիջոցը խոսք է տրամադրել մի մարդու, որն ընդգրկված է ԱՄՆ-ի և Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այսպիսով, թերթը խախտում է ԱՄՆ-ի օրենքը՝ գրում է Քալընը:
Հրապարակված հոդվածը չի տարածվում մամուլի և խոսքի ազատության հայեցակարգի վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղարը: Նրա կարծիքով՝ ամերիկյան հրատարակչության գործողությունները համադրելի են «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկի հրապարակման հետ: