Իսրայելը Գոլանի բարձունքներում խախտել է բաժանարար գծի մասին համաձայնագիրը և Ալ-Քունեյթրա քաղաքի մոտակայքում հարձակվել է սիրիական բանակի դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը, այս մասին ասվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի առավոտյան հարձակման են ենթարկել Սիրիայի բանակի դիրքերը, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել յոթ զինածառայող:
«Այս ագրեսիվ ակցիան, որը ձեռնարկվել է Հորդանանի տարածքից Դերաա ահաբեկիչների ներխուժմանը զուգահետ, վտանքի է ենթարկում Մերձավոր Արևելքի կայունությունը և անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի իրականացրած հարձակումը գնահատվում է որպես սիրիական բանակի հաղթանակներից ուշադրությունը շեղելու փորձ:









































