Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Շվեյցարացի վեյփերները չեն ցանկանում ծխողների հետ նույն տարածքում գտնվել

Վեյփերները չեն ցանկանում ենթարկվել սիգարետի երկրորդային ծխի ազդեցությանը՝ իրենց սարքերն օգտագործելով  ծխողների համար նախատեսված տարածքներում։ Նրանք բողոքարկել էն Շվեյցարական դաշնային երկաթուղու որոշումը։ Լոզանի Unisanté կենտրոնը վեյփինգի վերաբերյալ ծավալուն հետազոտություն է սկսել։

Վեյփինգսիգարետ

Հայտնի է, որ վեյփինգը տարբերվում է սիգարետ ծխելուց։ Ըստ էության, հենց սա է «Helvetic Vape» Շվեյցարական վեյփերների ասոցիացիայի տարածած հաղորդագրության հիմնական իմաստը։ Հաղորդագրության մեջ ասոցիացիան քննադատել է “Շվեյցարական դաշնային երկաթուղի” ընկերության նախաձեռնությունը, որի համաձայն վեյփերները ծխողների նման պետք է իրենց սարքերն օգտագործեն կայարանում շուտով գործարկվող ծխողների համար նախատեսված տարածքում։

Երկրորդային ծուխը վնասակար է

Ասոցիացիան համոզմունք է արտահայտել, որ ցանկանալով վեյփորներին դատապարտել ծխողների տարածքում ենթարկվել երկրորդային ծխի ազդեցությանը, Հանրային տրանսպորտի միությունը նրանց վտանգի է ենթարկում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պասիվ ծխողների՝ թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 10-30% է։ Ավելին, հնարավոր է, որ սիգարետից հրաժարված վեյփերներն այդ քայլի արդյունքում նորից վերադառնան վատ սովորույթին։

Վեյփի գոլորշին սիգարետի ծուխ չէ

Համաձայն ասոցիացիայի անդամների, չի կարելի հավասարության նշան դնել վեյփինգի ու սիգարետ ծխելու միջև։ Փակ սենյակում վեյփերի արտազատած գոլորշու չափումները ցույց են տվել, որ «օդի աղտոտումը զգալի ազդեցություն չի գործում սենյակում գտնվողների առողջության վրա»։ Վեյփինգը սիգարետից հրաժարվելու արդյունավետ միջոց է։

Սկսվել է ծավալուն ուսումնասիրություն

Վեյփինգը որպես սիգարետից հրաժարվելու միջոց դիտարկող ուսումնասիրությունները շատ չեն։ Անհրաժեշտ են ավելի խորը հետազոտություններ, ինչի մասին հայտարարել է Լոզանի (Շվեյցարիա) Ընդհանուր բժշկության ու հանրային առողջապահության համալսարանային Unisanté կենտրոնը։

Այդ իսկ պատճառով կենտրոնը մեկնարկում է ծավալուն անկախ հետազոտական աշխատանք՝ Բեռնի ու Ժնևի համալսարանների հետ համատեղ։ Գիտահետազոտական աշխատանքների շվեյցարական ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորված ESTxENDS ուսումնասիրության շրջանակներում կչափվեն վեյփինգի արդյունավետությունը, օգտագործման անվտանգությունն ու թունաբանությունը։

Ուսումնասիրությանը մասնակցելու համար հավաքագրվելու է 1200 հոգի։ Այդ կամավորները պետք է 18 տարեկանից մեծ լինեն ու օրական նվազագույնը հինգ սիգարետ ծխեն։ Մանրամասները կարելի է գտնել այստեղ։ Ուսումնասիրության մասնակիցները վեց ամիսների ընթացքում կմնան անհատական զննման պայմաններում։ Արդյունքները կհրապարակվեն երկու տարվա մեջ։

Աղբյուրը՝ 20 minutes

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում