ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կարծում է, որ մեդիան այսօր զբաղվում է ոչ առողջ քննադատական նյութեր տարածելով. «Ցանկացած իշխանություն դրական և շատ նորմալ է վերաբերվում ցանկացած քննադատությանը, բայց մեր պարագայում մենք այնպիսի իրավիճակի հետ գործ ունենք, որտեղ ոչինչ կանոնակարգված չէ, ով ինչ ուզում գրում է, էթիկայի որևէ նորմ չի պահպանվում որևէ քննադատական նյութ գրելիս»: Խնդիրը, ըստ նրա, պետք է կարգավորվի օրեսդրական փոփոխություններով: