Օկլահոմայի դատարանը որոշում է ընդունել մահացու ներարկման համար դեղանյութերի սղության պատճառով երկու մահապատիժների իրականացումը հետաձգելու մասին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Դատարանը նման որոշում է ընդունել՝ քննելով դատապարտյալներ Կլեյտոն Լոկետի և Չարլզ Ուորների փաստաբանների միջնորդությունը:
Երկու դատավճիռների իրականացումը, որոնք նշանակված էին մարտի 20-ին և 27-ին, հետաձգվել է դատարանի կողմից համապատասխանաբար ապրիլի 22-ին և 29-ին:
Փաստաբանները կարողացել են համոզել դատարանին, որ իրենց պաշտպանյալները օրինական իրավունք ունեն իմանալու մահացու ներարկման նյութի բաղադրությունը՝ վստահ լինելու նրանում, որ իրենց չափազանց դաժան պատիժ չի սպառնում:
Օկլահոմայի օրենքները թույլ են տալիս մահապատժի համար կիրառել էլեկտրոնային աթոռն այն դեպքում, եթե կյանքից հեռանալու այդ մեթոդն ընտրեն մահվան դատապարտվածները: Դատապարտյալներից ոչ ոք սակայն այդ մեթոդը չի ընտրել:
Վերջին մի քանի ամիսներին որոշ նահանգներ բախվել են մահացու ներարկման դեղանյութերի կազմի մեջ մտնող բաղադրիչների սղության: Գրանցվել են դեպքեր, երբ նոր բաղադրատոմսով պատրաստված ներարկման նյութերը հանգեցրել են տևական հոգեվարքի:
Նշենք, որ մահապատիժը թույլատրված է ԱՄՆ 32 նահագներում:










































