Կյանքի 106-րդ տարում մահացել է ամերիկացի անիմատոր Միլթոն Քվոնը, որը հայտնի է Walt Disney Animation Studios-ի այնպիսի մուլտֆիլմերով, ինչպիեիք են «Երևակայություն»-ը և «Դամբո»-ն: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ Քվոնը մահացել է հունիսի 18-ին Կալիֆորնիայի Տորանսում՝ իր տանը: Նա ամերիկյան անիմացիայի ոսկե դարում Disney-ում աշխատած վերջին կենդանի արվեստագետներից մեկն էր։






































