Վոլգոգրադի շրջանային դումայի նախկին նախագահ Վիկտոր Պրիպիսնովի թոռը հայտարարությունների կայքի միջոցով վաճառում է Վլադիմիր Պուտինի այցեքարտը, որն ապագա նախագահը նրա պապին է տվել 1980-ականների վերջին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա բացատրել է, որ իր պապը, նույնպես Վիկտոր Պրիպիսնով, իր ողջ կյանքում աշխատել է իշխանության մարմիններում, Տաջիկստանում, և 1998-2001թթ.-ին եղել է Վոլգոգրադի շրջանային դումայի նախագահը: 1989-1990թթ. նա աշխատանքային այցի ժամանակ Լենինգրադում հանդիպել է ապագա նախագահի հետ, որն այդ ժամանակ աշխատել է քաղաքապետարանում:
Այցեքարտի գինը վաճառողը դեռ չի որոշել: Նա գործակալությանը խոստովանել է, որ ցանկանում է առաջարկներ լսել կոլեկցիոներներից: Պրիպիսնովի խոսքերով, ներկայումս ամենաբարձր գինն առաջարկել է մոսկվացի հավանական գնորդը՝ մոտ 900 դոլար: