ԱՄՆ զինվորականների համար ապագայում կետոգենային սննդակարգ է սահմանվելու: Այս մասին հաղորդում է Military Times-ը, հղում անելով Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է որոշ զինծառայողների ճարպակալման հետ կապված:
Պարզաբանվում է, որ զինվորները, հավանաբար, ստիպված կլինեն հրաժարվել գարեջրից և բուրիտոյից, ինչպես նաև անցնել ցածր կալորիականությամբ կոկտեյլների և ավոկադոյով աղցանների:

Այնուամենայնիվ, նշվում է, որ այս նորարարությունը նաև հակառակ կողմն ունի: Օրինակ, սննդակարգին պետք է հետևել մշտապես, ուստի հարց է առաջանում, թե ինչպես վերահսկել զինվորականների սննդակարգը ոչ աշխատանքային ժամերին:
Բացի այդ, կան նաև տնտեսական դժվարություններ. անհրաժեշտ կլինի փոփոխել ճաշարանների ամբողջ ապրանքատեսականին:












































