Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է երրորդ փուլը

2 հուլիսի 2019 թ.,  Երևան. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է դասընթացների երրորդ փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:

Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան  120 աշակերտների:

Դասընթացների առաջին փուլը յուրաքանչյուր մարզում մեկնարկել է մայիսից։ Այսօր  վեց ժամ տևողությամբ «Ի՞նչ պատմել, ինչպե՞ս պատմել ու ու՞մ պատմել» վերնագրով դասընթացն է, որի ընթացքում երեխաները ծանոթանում են ասելիք ձևավորելու և բովանդակություն ստեղծելու հմտություններին, ինչպես նաև մուլտիմեդիա և վիզուալիզացիա գաղափարներին։

«Շատ ուրախ եմ այսօր տեսնել այս երիտասարդներին, ովքեր փորձառու մենթորների օգնությամբ բացահայտում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն ու առավելությունները: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացած գիտելիքները նրանց համար շատ օգտակար կլինեն հետագա ուսման, աշխատանքի մեջ և ինչու ոչ՝ առօրյա կյանքում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջին փուլում մասնակիցները ծանոթացել են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներին, երկրորդ փուլում՝ թէ ինչպես համացանցում  կազմակերպել ինտերակտիվ համագործակցություն և ինչպես կիրառել Web 2.0 տեխնոլոգիաներով ստեղծված գործիքները  կրթական արդյունավետ ռեսուրսներ ստեղծելու համար։ Իսկ այսօր, առավել մանրամասն կսկսենք ծանոթանալ այն հետաքրքիր գործիքներին, որոնք հետագայում կարող են կիրառել դասապրոցեսի ընթացքում։ Նման ծրարգերը կարևորագույն դեր ունեն երեխաների անահտական զարգացման գործում, որն էլ հետագայում հնարավրություն կտա ունենալու ակտիվ, կիրթ ու տեղեկացված քաղաքացի», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

Մանկական զարգացման հիմնադրամ՝ Լուսինե Սիմոնյան՝ + 374 96 00 41 46, [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում