Saturday, 04 07 2026
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախում միայն փոքր, մարգինալ հատվածի վրա կարող են ազդեցություն ունենալ

Այն, որ Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները ոչ միայն Արցախի հասարակության և քաղաքական ուժերի հետաքրքրության շրջանակներում է՝ միանշանակ է, որքան էլ, որ պաշտոնական Երևանն այս ընտրություններին չի միջամտում, և որևէ թեկնածուի ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցության մասին խոսք չկա։

Կալանավորումից առաջ այդ հետաքրքրությունների և նախընտրությունների մասին խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ունի իր նախընտրած թեկնածուն։ Ինչպես հայտնի է՝ այժմ Արցախում կա երեք ֆավորիտ թեկնածու՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, իհարկե, եթե վերջինս կարողանա հաղթահարել արգելքը, անցկացնել սահմանադրական փոփոխություններ ու առաջադրվելու հնարավորություն ունենալ։

Արցախում այս ընթացքում հետաքրքիր ներիշխանական դասավորումներ եղան՝ Լևոն Մնացականյանը նշանակվեց Արցախի ոստիկանապետ, իսկ Արշավիր Ղարամյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում փոխարինեց Հայաստանի իշխանություններին ակնհայտ հակադրվող Վիտալի Բալասանյանին։ Կան մեկնաբանություններ, որ Արցախի ղեկավարը պատրաստվում է Սամվել Բաբայանի կողմից կազմակերպվող հնարավոր ցույցերին և ուժային կառույցներում նշանակում իրեն լոյալ անձանց։

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանն այս տեսակետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չկիսեց։ Օհանջանյանը մասնավորապես նշեց. «Ես չեմ կարծում, թե Լևոն Մնացականյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակումը, ինչպես նաև Արշավիր Ղարամյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելը ինչ-որ կերպ կապված է 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ և նպատակ ունի Սամվել Բաբայանի ակտիվության հետ կապված հնարավոր զարգացումները կանխել։ Ուզում եմ ընդգծել, որ թե՛ Լևոն Մնացականյանը և թե՛ Արշավիր Ղարամյանը անվտանգության ոլորտում ամենափորձառու գործիչներից են և որոնք մեր պաշտոնավարության և ֆիզիկական անվտանգության համար արել են ավելին, քան որևէ մեկը անվտանգության ողջ համակարգում։ Ես նրանց նշանակումը կապում եմ միայն մեր բնակչության ֆիզիկական անվտանգության բաղադրիչի հզորացման և ամբողջ պետությունում օրենքի գերակայությունն ամրապնդելու հետ։ Ես անձամբ ողջունում եմ Արցախի նախագահի այդ նշանակումները»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրություններին, մեր զրուցակիցն ասաց. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք հայտնել առաջիկայում կայանալիք ընտրությունների հարցում և պատկերացումներ ունենալ, թե ում կցանկանա տեսնել նախագահի պաշտոնում։ Այդ կոնտեքստում, իհարկե, տարօրինակ չէ, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի իր նախընտրությունները, դա իր իրավունքն է։ Բայց ինչ վերաբերում է նրա և անգամ ոչ միայն նրա, այլ նաև Սերժ Սարգսյանի՝ ընտրությունների վրա հնարավոր ազդեցությանը, ուզում եմ ընդգծել, որ բացի շատ փոքր մարգինալ զանգվածից, նրանց ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման տեսակետից շատ փոքր է, հասցված է նույնիսկ մինիմումի։ Նրանց կարծիքը մեր հասարակության համար վաղուցվանից օրակարգ չի համարվում»։

Խոսելով Վիտալի Բալասանյանի հնարավորությունների մասին, մեր զրուցակիցն ասաց. «Ես նրա հնարավորությունների վերաբերյալ ենթադրություններ չեմ անի, առայժմ վաղ է այդ մասին խոսել։ Միայն կցանկանամ նշել, որ լուրջ հաջողության համար անհրաժեշտ է մարդկային բավարար ռեսուրս, իսկ այսօրվա դրությամբ Վիտալի Բալասանյանը դրա հետ կապված խնդիրներ ունի»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ վտանգներ կարող է պարունակել այն իրավիճակը, եթե Արցախում իշխանության գա հենց Ռոբերտ Քոչարյանի նախընտրած թեկնածուն, Կարեն Օհանջանյանն ասաց. «Ես արդեն նշեցի, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը Արցախում հասարակության կարծիքի ձևավորման հարցում մեծ ազդեցություն չունեն և որևէ կերպ չեն կարող ազդել Արցախի ընտրությունների արդյունքների վրա։ Բայց ուզում եմ նշել, որ այս կամ այն թեկնածուի ընտրությամբ Արցախի և Մայր Հայաստանի միջև հարաբերությունները չպետք է վատանան կամ լավանան, դրա վրա չպետք է ազդեցություն ունենա նաև այս կամ չինովնիկի ինչ-որ պաշտոնում նշանակվելը։ Մենք բոլորս Արցախում և Հայաստանում պետք է կենտրոնանանք ազգային գաղափարախոսության վրա՝ մեր ընդհանուր հայրենիքն ավելի զարգացած ու բարգավաճող դարձնել, բոլոր քաղաքացիների ապրելու համար ազատ և հարմարավետ դարձնել։ Մեր հաջողության, հայկական երազանքի իրականացման հնարավորությունը մեր միասնականության մեջ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում