Շվեդիայի կառավարությունը սեպտեմբերին մտադիր է աճուրդ-վաճառքի հանել ավելի քան 13 մլն դոլար արժողությամբ սուպերքարերը, որոնք առգրավվել են Հասարակածային Գվինեայի փոխնախագահի մոտից, որին մեղադրում են կոռուպցիայի և փողերի լվացման մեջ, հաղորդում է Fox News-ը:
Այդ 25 ավտոմեքենաները, ենթադրաբար, պատկանել են Թեոդոր Նգեմա Օբիանգ Մանգուին՝ Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն, որն իշխանության էր եկել 1979 թվականին պետական հեղաշրջման արդյունքում:

Նրա կառավարությունը անհաջող կերպով պնդում էր, որ որոշ ավտոմեքենաներ չեն պատկանել նրան:
Ակնկալվում է, որ Lamborghini Veneno-ն կվաճառվի 4.5 մլն դոլարով, Ferrari LaFerrari-ն՝ 2.5 մլն դոլարով, իսկ Mclaren P1-ը՝ 1.5 մլն դոլարով:











































