Երեքշաբթի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Hyundai ավտոմեքենայի սրահում, հայտնաբերվել է Հայաստանի 35-ամյա քաղաքացու դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով: Ականատեսները դեպքի վայր են կանչել ոստիկանություն: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Պարզվել է, որ սպանվածի ավտոմեքենան պատկանում է լիզինգային ընկերություններից մեկին, իսկ նա զբաղվել է փոխադրամամբ:
Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը հաստատել է դին հայտնաբերելու փաստը:





































