Sunday, 05 07 2026
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի

Իշխանության «մեծ ֆիլտրումը» սկսված է․ հեռանալու է նաև Սասուն Խաչատրյանը, ո՞վ է հաջորդը

Եթե մենք դասեր չքաղենք, Թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ հաստատակամորեն պնդելով, սակայն, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրություն չունի։

Միքայելյանն, ըստ էության, դարձավ հեղափոխության թիմի առաջին առանցքային ներկայացուցիչը, որ այսօրվա հարցարույցում երկու խիստ էական պնդում արեց։

Նա, ըստ էության, փաստել է, որ հեղափոխությունը գնում է սխալ ճանապարհով կամ առնվազն դիսկրիմինացվում է այն օրակարգը, ինչով իրենք եկել են իշխանության։ Սովորաբար նման պնդումներ անողներին Նիկոլ Փաշինյանի մերձավորները պիտակավորում են՝ վերջիններիս անվանելով «հակահեղափոխական», «սերժական» կամ «ռոբական»։ Ինքնին հասկանալի է, որ Միքայլեյանին հնարավոր չէ նման որակումներ տալ, մանավանդ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում ամենաշատ քվեներ ստացած ռեյտինգային պատգամավորն ամենևին էլ չի պատրաստվում ընկրկել։ ԵԿՄ նախագահի հարցազրույցը նաև այն մասին է, որ իշխանության վերնախավում հասունացել են հակասություններ, որոնք այլևս հնարավոր չէ քողարկել հեղափոխական պաթոսով կամ քարոզչական մանիպուլյացիաներով։

Երբ ՔՊ առանցքային գործիչները միմյանց հրապարակավ քննադատում են, բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի կարողանում վերահսկել իրավիճակը, թե՞ իշխանության ներսում սկսվել է «ֆիլտրման» բնական գործընթաց, որը տեղի է ունենում բոլոր հեղափոխություններից հետո, երբ այլևս թուլացած է լինում հին համակարգի ռեստավրացիայի վտանգը ու թուլանում է իշխանության թիմի կոնսալիդացիոն հիմքը։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, մանավանդ, երբ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն չի խոսում քաղաքական թիմում տիրող իրավիճակի, ներքին դասավորումների, խմորումների մասին։

Սակայան այն, որ հեղափոխության թիմում տեղի է ունենում տրանսֆորմացիայի գործընթաց ու իշխանությունից հեռացվում կամ առնվազն դրա լուսանցքում են հայտնվում որոշ պաշտոնյաներ՝ դա ակնհայտ էր դեռ Դավիթ Սանասարյանի անձի շուրջ տեղի ունեցած սկանդալից հետո, երբ հեղափոխական հարթակի ազդեցիկ գործիչներից մեկն, ըստ էության, հեռացվեց իշխանությունից։ Սանասարյանը հեղափոխության կարոևր դերակատար է, սակայն նրան դժվար է համարել «քայլողների» թիմի, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ։ Սասուն Միքայլեյանը, ֆորմալ առումով, կուսակցական էլիտայի ներկայացուցիչ է, բայց իր կենսագրության ու այսօրվա կարգավիճակի համար բնավ էլ պարտական չէ բացառապես հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, ինչն, ի դեպ, «կարմիր թելի» պես անցնում էր պատգամավորի այսօրվա հարցարզրույցի ամբողջ տեքստում։ Կարճ ասած՝ Փաշինյանի թիմից «ֆիլտրվում» են կամ առնվազն իշխանության լուսանցք են մղվում մարդիկ, ովքեր ունեն ինքնուրույն հետագիծ ու անհրաժեշտության դեպքում՝ կարող են չկորցնել իրենց ինքնաբավությունը իշխանության ներսում։ Այս միտումները բերելու են անձնակետնրոն իշխանության ամրապնդմանը, ինչն իսկապես կարող է ենթադրել հեղափոխության օրակարգի խեղաթյուրում։

Այսօր էլ հայտինի դարձավ, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե հնարավոր է առաջիկայում ՀՔԾ-ն լուծարվի։ «E-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ նախագիծը, այդ նախագիծը, որ կարդաք, ուսումնասիրեք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք, կտեսնենք», – ասել է Խաչատրյանը։

Այս պաշտոնանկության մասին նույնպես վաղուց էր խոսվում՝ որպես հիմք ընդունելով այն խոսակցությունները, թե իբր իշխանության ներսում պայքար է սկսվել «քայլողների» ու այսպես կոչված՝ քաղաքացիական սեգմենտի ներկայացուցիչների միջև։ Խաչատրյանը համարվում է վերջինների «թիմակիցը» ու փաստորեն իրական է դառնում նրա պաշտոնանկության հեռանկարը։

Իշխանության ներսում «մեծ ֆիլտրումը» սկսված է․ հեռանալու է նաև Սասուն Խաչատրյանը, ո՞վ է հաջորդը։ Գործընթացը բազմաշերտ է ու դժվար է հստակ կանխատեսել առաջիկա պաշտոնանկությունների բնույթն ու մոտիվները։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում