Գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է անցկացնել Ուկրաինայի հարցով հերթական բաց հանդիպումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով այս ամիս ԱԽ-ում նախագահող Լյուքսեմբուրգի առաքելությանը:
Հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնն ու մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը, ով այցելել էր Ուկրաինա:
Անցած շաբաթ Ռուսաստանն արգելափակել էր ՄԱԿ ԱԽ-ում Ղրիմի հանրաքվեի դեմ բանաձևի ընդունումը:
Նշենք, որ սա Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի 8-րդ հանդիպումն է:








































