ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ճանաչի Ղրիմի ներառումը Ռուսաստանի կազմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռասմուսենի խոսքով՝ Ռուսաստանն արհամարհել է միջազգային օրենսդրությանը համապատասխանող դիրքերին վերադառնալու բոլոր կոչերը և շարունակում է շարժվել վտանգավոր ուղով: Ղրիմի միացումն անօրինական է, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ճանաչում այն՝ ասվում է Ռասմուսենի հայտարարության մեջ:
«Ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն և ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ խուսափելու հետագա լարվածությունից»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:










































