ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի նախկին գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտեն առաջարկել է Սիրիայի հարցերով հատուկ դատարան ստեղծել:
«Հաշվի առնելով կատարված հանցագործությունների քանակը՝ հատուկ դատարանը իրականում նախապատվելի կլիներ, քանի որ այն հնարավոր կլիներ հիմնել Սիրիայի մոտակայքում, որը կհեշտացներ դրա աշխատանքները»,- նշել է Պոնտեն, ով ներառված է Սիրիայում մարդու իրավքունքների հնարավոր խախտումների հետաքննման հանձնաժողովի կազմի մեջ:
Միաժամանակ դել Պոնտեն խոստովանել է, որ հատուկ դատարանի ստեղծման դեպքում էլ որոշումները պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունի:
Նախկին դատախազի խոսքերով՝ հանձնաժողովը բավականին վկայություններ, օբյեկտիվ ապացույցներ և կարևոր փաստաթղթեր է հավաքել, որոնք անհրաժեշտ կլինեին տրիբունալի աշխատանքների համար:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ներկայացրել է իր 7-րդ զեկույցը, որտեղ Սիրիայի իշխանությունները մեղադրվում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների, իսկ զինված ապստամբները՝ ռազմական հանցագործությունների մեջ, փոխանցում է Itar-Tass-ը:








































