Opel ընկերությունը քննարկում է գերկոմպակտ հետչբեք ստեղծելու հնարավորությունը: Մի ժամանակ արտադրողը հույսը դրել էր Peugeot-Citroen-ի օգնության վրա, սակայն, GM-ի ղեկավարությունը որոշել է սեփական ուժերով գործը գլուխ բերել:
Այս նորույթը պետք է ամրապնդի Opel-ի դիրքերը այնպիսի մրցակիցների մոտ, ինչպիսիք են VW up!, Skoda Citigo և Toyota Aygo մեքենաները: General Motors-ի ղեկավարությունը այս մեքենայի համար որպես հիմք որոշել է վերցնել Chevrolet Spark-ի պլատֆորմը: Իսկ ահա ուժային ագրեգատները ընկերությունը ամենայն հավանականությամբ կփոխառնի Opel Adam-ից:
Ինչպես փոխանցում է Auto Express-ը՝ փոքր Opel-ի արժեքը կսկսվի 8000 դոլարից:












































