Barrett-Jackson ամերիկյան աճուրդում վաճառվել է С7 սերնդի Chevrolet Corvette սպորտքարի վերջին արտադրված նմուշը, գրում է Motor-ը:
Հայտնի է, որ C8 սերնդի նոր Chevrolet Corvette-ի պրեմիերան տեղի կունենա շուրջ երեք շաբաթից: Ամերիկյան սպորտքարը պատմության մեջ առաջին անգամ կդառնա միջինշարժիչանի: Այդուհանդերձ ընթացիկ С7 սերնդի վաճառնքերն ԱՄՆ-ում դադարեցվել են հունիսի 23-ին, իսկ Chevrolet-ի դիլերները վաճառում են վերջին առջեւի շարժիչներով «Քորվեթները»:
Սակայն С7-ի ամենավերջին նմուշը շրջանցել էր դիլերական շոուրումերն ու արժանացել էր աճուրդում վաճառքին: Դա Corvette Z06 սեւ կուպե է ինտերիերում կարմիր կաշվով, նավիգացիայով եւ Apple CarPlay ու Android Auto ապահովմամբ:
Մեքենան համալրված է V8 մոդելի 6.2 լիտր ծավալով LT4 շարժիչով, որն ունի 650 ձիաուժ եւ հենվում է հետեւի անիվների վրա 7-աստիճանով փոխանցման տուփի միջոցով: Ավտոմեքենան վաճառվել է 2.7 մլն դոլարով, իսկ ամբողջ հասույթը ուղղվելու է մարտական գործողությունների վետերանների օգնության ֆոնդին:







































