Բրիտանիայի բնակչուհին, որը զբաղվում է շների վասահարդարմամբ, այնքան է տարված իր տնային կենդանիներով, որ ամեն ամիս նրանց խնամքի վրա 3000 դոլար է ծախսում:
37-ամյա Դանիելա Ֆորշոուն կյանքը նվիրել է իր հինգ շներին:
Կինը գեղեցկության սրահ ունի, որտեղ ամբողջ ժամանակ խնամում է իր շներին՝ կտրում է դրանց մազերը, մատնահարդարում է անում: Նրա շները սեփական դարակներ ունեն, որտեղ պահվում են հատուկ պատվիրված հագուստները՝ զգեստները, անձրևանոցները և նույնիսկ ուգգիները:
Դանիելան և նրա 42-ամյա զուգընկերը նույնիսկ որոշել են երեխա չունենալ, քանի որ շները նրանց համար լրացրել են երեխաների տեղը:
Կինը խոստովանում է, որ զգալիորեն կրճատել է իր ծախսերը, որպեսզի ըստ արժանվույն հոգ տանի իր կենդանիների մասին, գրում է Mail Online-ը:
Դանիելայի կենդանիները «շների էլիտայի» մաս են կազմում և տարբեր երեկույթների են մասնակցում, որոնք նրանց տիրուհուն շատ թանկ են արժենում: Իսկ ազատ ժամանակ Դանիելան այլ կենդանիների է հարդարում՝ կյանքի կոչելով իր ամենահամարձակ գաղափարները, գրում է fedpost.ru-ն:









































