ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Դանիել Ռուբինստայնին: Դրանից բացի, այդ երկրի տարածքում դադարեցվել է սիրիական դեսպանատան և հյուպատոսարանների աշխատանքը:
Սիրիայի դեսպանատան և Միչիգանում ու Տեխասում հյուպատոսարանների աշխատակիցներին կարգադրվել է լքել ԱՄՆ-ի տարածքը:
Ռուբինստայնի խոսքերով՝ անընդունելի է, որպեսզի ԱՄՆ-ի տարածքում շարունակեն աշխատել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից նշանակված մարդիկ, փոխանցում է gazeta.ru-ն:









































