Հրաշք երեխան ճակատագրին մարտահրավեր է նետել, չնայած ծնվել է առողջ ուղեղի փոքր քանակով:
Հղիության երրորդ ամսում Շելլի Ուոլին տեղեկացրել են, որ նրա երեխան մի շարք հիվանդություններով կծնվի: Նրա վիճակը այնքան ծանր է եղել, որ բժիշկները 42-ամյա կնոջը և նրա ամուսնուն նախազգուշացրել են, որ նրանց որդին հնարավոր է՝ չապրի:
Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, զույգը հրաժարվել է դադարեցնել հղիությունը, և այժմ Նոյը, ի զարմանս բժիշկերի, նշում է իր երկրորդ տարեդարձը:
Բժիշկները դեռ մոր ագանդում երեխայի մոտ ողնաշարի հետ կապված խնդիրներ էին ախտորոշել և ծնողների առաջարկում էին հրաժարվել երեխայից:
Սակայն 2012 թ. մարտի 6-ին ծնված երեխան ճիչով է ծնվել, որից հետո բժիշկները սկսել են պայքարել մի երեխայի կյանքի համար, որը ուղեղ գրեթե չունի, ինչպես նաև մարմնի՝ կրծքից ներքև ընկած հատվածը ամբողջովին կաթվածահար է:
Չնայած այդ ամենին, երեխան սովորելու ունակություններ ունի, նա գիտի, որ եթե գիշերանոթ օգտագործի, ապա շոկոլադ կստանա:
Քանի որ տղայի առողջական վիճակը ծանր է մնում, նրա ծնողներն ու քույրերը ամեն օր այնպես են ապրում, կարծես երեխայի հետ անցկացվող վերջին օրը լինի, փոխանցում է fedpost.ru-ն:










































