ՃՈ նախկին պետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ կա առավելագույն արագությունը վերանայելու խնդիր, սակայն սա ինքնանպատակ չպետք է արվի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երթևեկությունը պետք է կազմակերպվի այնպես, որ հնարավորինս քիչ արգելքներ և սահմանափակումներ լինեն, նշաններն էլ պետք է լինեն քիչ:
Պատգամավորի խոսքով՝ առաջնայինը պետք է նվազեցնենք 80 և 70 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող հատվածները:








































