Monday, 08 06 2026
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա

Քոչարյանն ամբողջովին մնացել է անցյալում թե իր գնահատողական մեթոդներով, թե գնահատման բազայով

Անցյալում խրվելն ունի մի վտանգ՝ մնում ես այնտեղ, իրավացիորեն պնդում է Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ծավալուն հարցազրույցում, որի մեծ մասն անցյալի մասին է, Քոչարյանի անցյալի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նախագահ եղած տարիների մասին։ Քոչարյանը, լինելով ներկա իրավիճակում ամենահիշատակվող անձանից մեկը, այդ իրավիճակում քաղաքական հայտ ներկայացնելով խոսում է անցյալից, իր հայտը ներկայում հիմնավորում անցյալում իր արած գործերով։ Հիմա, իհարկե, կարևոր չէ, թե այդ գործերի ու դրանց մեկնաբանությունների որ մասն է արժանահավատ։ Բովանդակությունը չէ, որ հետաքրքիր է, այլ հռետորաբանության կառուցման մեթդաբանությունը։ Քոչարյանն, իհարկե, այս հարցում որևէ նորարարություն չի անում։ Փորձում է խաղարկել նոստալգիկ անցյալի խաղաքարտը, որը խաղարկվում է ամբողջ աշխարհում, տարատեսակ քաղաքական շրջանակների կողմից տարատեսակ իրավիճակներում։ Հայաստանում էլ այդ նոստալգիկ անցյալի հանդեպ վերաբերմունքն էլ, անշուշտ, պարարտ հող ունի, քանի դեռ ավագ սերնդի մի ահռելի հատված դրական տոնայնությամբ է հիշում Սովետական միության ժամանակները։ Եվ ուրեմն Քոչարյանը փորձում է գիտակցված կամ ենթագիտակցորեն խաղարկել իր կառավարման տարիների հետ կապված նոստալգիկ տրամադրությունները։ Իսկ անցյալը միշտ ավելի ապահով է, որովհետև մարդկային հիշողությունն է այդպիսին ՝ անցյալից մոռացնում է վատը, փորձում հիշել միայն լավը։ Այդպխես է առնվազն անհատական հիշողության մակարդակում։ Բայց արդյո՞ք այդպես է կոլեկտիվ հիշողության դեպքում։

Գիտեք ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակը ամեն օր բարձանա, որ ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, որ ժողովրդի երեխեքը հագցնելու համար այդ նույն ժողովուրդը խնդիրներ չունենա դպրոց ուղարկելու, կերակրելու, սա է ղեկավարի առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը։ Լիքը սառնարան, երեխաների հագուստի փող։ Միգուցե 2000-ականները շատերի համար հենց այսպես էլ հիշվում են, որովհետև փող իսկապես շատ կար։ Չենք քննարկում այդ շատ փողի գոյացման ու տեղապտույտի ներքին ու արտաքին մեխանիզմները, պատճառները, որովհետև Քոչարյանի սառնարանային դիսկուրսի թիրախում հայտնվածներն էլ դա չեն քննարկում։ Միաժամանակ չեն քննարկում, ավելի շուտ չեն սակարկում մարտի 1-ը։ Այն արձանագրվում է որպես իշխանության կողմից զենքի կիրառում քաղաքացիների դեմ։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե մարտի 1-ը պարզապես մի առանձին դրվագ էր։ Այդ ողբերգությանը նախորդող իրադարձություններն էլ առանձին դրվագ չէին։ Գործ ունենք մի մեծ շղթայի հետ, որ հանգեցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հանրային դժգոհության կոնսոլիդացիայի հետ, իսկ այդ կոնսոլիդացիային իշխանությունը պատասխանեց զենքով։

Իսկ կոնսոլիդացիան կայացել ու թափ էր առել կրկին ոչ թե Տեր-Պետրոսյանի անշուշտ էական դեր ունեցող խարիզմայի, այլ անարդարության զգացման պատճառով, որ կուտակվել էր սառնարանները լցնելու ակտիվ փուլին զուգահեռ։ Սառնարանները մեկ-երկու անգամ լցնելուց հետո պարզ էր դարձել, որ այդ պրոցեսը ընթանում է վայրի կանոններով, կոռուպցիայով, հովանովորչությամբ։ Սոովորական քաղաքացիների սառնարաններին զուգահեռ լցվում էին ոչ սովորականների մեծ սառնարանները, բանկային հաշիվները, անշարժ ու շարժական գույքի տեսակարար կշիռն էր ավելանում։

Միամիտ կլիներ կարծել, թե լիքը սառնարարններում հնարավոր կլինի պահուստավորել այնքան ուտելիք, որ մեղմեր կուտակվող անարդարության ու անհավասար մրցակցության պակասը։ Սառնարանն, իհարկե, իր պարունակությամբ կարևոր տեղ ունի Մասլոուի բուրգում, բայց բուրգի մյուս տեղերը բաց էին մնում, հնարավոր չէր նույն այդ սառնարանում սառեցնել հասարակության այլ, հաջորդ, քաղաքացիական նոր մակարդակի ձգտումներն ու ցանկությունները ևս։

Ըստ այդմ, ինչքան էլ տեղի ունի քոչարյանական շրջանի մասին հիշատակումները լիքը սառնարանների կոնտեքստում վերհիշելը, նույնքան էլ տեղ ունի վերհիշել այդ պրոցեսին զուգահեռ մյուս, առավել մեծ պրոցեսները։ Գուցե բավական սուղ 90-ականներից հետո, կանոնավոր լուսավորությունը, կանոնավոր աշխատավարձերն ու լիքը սառնարանները կարող էին դառնալ գերիշխող նարատիվ ու ընկնել հասարակություն-իշխանություն կոնսենսուսի հիմքում, բայց 2008-ի իրադարձությունները եկան փաստելու, որ այդ նարատիվը, իշխանության հետ այդ կոնսենսուսն արդեն սպառվել են։ Հասարակությունն այլևս այլ պայմանագիր է ցանկանում կնքել։ Այստեղ բնավ կարևոր չէ, թե հասարակական այդ պահանջարկին ինչ որակի առաջարկ էր տրվել, արդյոք այն կհաջողեր, թե ոչ։ Մենք խոսում ենք ոչ այնքան կոնկրետ քաղաքական պրոցեսից, որի ելքը հետահայաց հայտնի է։ մենք խոսում ենք հանրային տրամադրությունների փոփոխություններից, նոր հանրային պահանջարկից, որը գուցե հստակ չէր ձևակերպվել կոնկրետ թղթի վրա, բայց որի հիմնական բովանդակությունը հասկանալու ռեսուրս սթափ իշխանությունը պետք է ունենա։ Այդ փոփոխության փաստն իշխանությունն ու իր առաջին դեմքը չցանկացան արձանագրել ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա, երբ քրեական գործի բերումով այդ իշխանության առաջին դեմքն առերեսվել է քաղաքական նոր մարտահրավերի։

Հենց այստեղ է, որ Քոչարյանը շարունակում է հին մնալ։ Հին ոչ թե տարիքով, քավ լիցի, ավելի տարիքով մարդիկ են երկրներ ղեկավարում, մանավանդ, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը հուշում է, որ նա ակտիվ կենսագործունեության ունակ է։ Հին ոչ թե այն առումով, որ նա վերադարձե է անցյալից։ Հին այն առումով, որ ինչպես ինքն է նշում, անցյալում չարժի մնալ։ Բայց Քոչարյանն ամբողջովին մնացել է անցյալում թե իր գնահատողական մեթոդներով, թե գնահատման բազայով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում