Ուկրաինան չի ճանաչում Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի`Ռուսաստանին միացումը, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության անկախությունը: Այս մասին նշվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությունում:
«Մենք չենք ճանաչել և երբեք էլ չենք ճանաչի, ո՛չ, այսպես կոչված, անկախությունը, ո՛չ էլ`այսպես կոչված`Ղրիմի` Ռուսաստանին միանալու համաձայնագիրը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի պետ Եվգենի Պերեբեյնիսը:
Նրա խոսքերով,Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը ժողովրդավարական և իրավաբանորեն իրավազոր չէ:
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Մոսկվայում, ոչ մի կապ չունի, ոչ ժողովրդավարության, ոչ իրավունքի, ոչ էլ խելամտության հետ»,- ընդգծել է Պերեբեյնիսը:










































