Ճապոնացի խաղային դիզայներ Սաթոսի Թադձիրի հորինած պոկեմոնների մտացածին տիեզերքում կան ավելի քան 800 տեսակի ֆանտաստիկ արարածներ, որոնց թվում կան ինչպես ընդհանուր կենդանիներ, այնպես էլ գրեթե աննկատելի հերոսներ:
Reddit կայքի օգտատերերի շրջանում անցկացվել է հարցում, որի արդյունքում պարզվել է, թե որ պոկեմոնն է ամենասիրելին։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 52 հազար մարդ, իսկ ամենահայտնի պոկեմոնն է դարձել վիշպի նման Չարիզարդը։ Նրա օգտին քվեարկել է 1100 օգտատեր։
Թոփ 5-հնգյակում են հայտնվել նաև պոկեմոններ Գենգարը, Արքանաինը, Բուլբազավրը և Բլազիկենը։ Ընդ որում ամենահայտնի պոկեմոնը, որը հայտնվում է գրեթե բոլոր անիմե սերիաներւմ՝ Պիկաչուն, զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը։ Նա հավաքել է 293 ձայն։









































