ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հաստատել է 2018 թվականին Լեհաստանում ՀՀՊ եվրոպական համակարգի տարրեր տեղակայելու ԱՄՆ ծրագրերը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Եթե խոսենք հակահրթիռային պաշտպանության մասին, ապա մեր ծրագրերը, որոնց մասին հայտարարվել է մի քանի տարի առաջ, ակտուալ են: Մենք մտադիր ենք իրականացնել դրանք: Լեհաստանում կլինեն ՀՀՊ տարրեր»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Լեհաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ձեռնարկել նոր քայլեր՝ ուղղված պաշտպանության ոլորտում երկու երկրների միության ամրապնդմանը:
«Ընդհանուր պաշտպանությունն ընդհանուր պատասխանատվություն է: Մենք աջակցում ենք լեհական զինված ուժերի արդիականացմանը»,- հավելել է Բայդենը:









































