Friday, 12 06 2026
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը

Ո՞ւմ և ինչի՞ վրա է 4 «հրաշալիների» և Քոչարյանի հույսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե ինչ հիմնավորումներով են խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը պահանջելու կառավարության հրաժարականը. «Հազար ու մի նյութ ու հիմք կա հրաժարականը պահանջելու համար, ծով են նյութերը», բայց մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին․․․»,-թերթի հետ զրույցում ասել է նա: Ակնհայտ է, որ «ոչիշխանականների» հույսը ՀՀԿ խմբակցությունից առնետավազքն է:

Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությունից հետո, ըստ էության, ամենաշատ տրվող հարցերից ու քննարկվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչ դիրքորոշում ունեն իշխանության մեջ գտնվող շերտերը, մասնավորապես՝ Քոչարյանի հետ միասին տասը տարի երկրում իշխանական մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականները նրա ներկայիս հայտարարությունների վերաբերյալ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի ռազմավարության մեջ այս հարցը ևս պետք է որ տրամաբանորեն տեղավորվի:

Նա, անշուշտ, մտածում է 4 «հրաշալիների» կոնսոլիդացիայի շնորհիվ քաղաքականություն վերադարձի մասին, առնվազն դիտարկում այդ տարբերակի հավանականությունը, և այս իմաստով, իհարկե, նրա համար շատ կարևոր է լինելու, թե ինչպես են դրան նայում իշխանության ներսում, մասնավորապես՝ բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում վերցրած ՀՀԿ-ում:

Այն, որ ՀՀԿ-ն, ըստ էության, ամորֆ մի մարմին է, որին հանգամանքներն են որևէ ձև կամ որևէ բովանդակություն տալիս՝ նյութական և ֆինանսական հանգամանքները, մենք համոզվել ենք՝ սկսած 1998 թվականից: Եվ այս տեսանկյունից կասկած չկա, որ ՀՀԿ-ի կարծիք ասվածը հարաբերական է, և այսօր մի բանին դեմ լինելով՝ ՀՀԿ-ն հաջորդ իսկ առավոտ կողմ կլինի նույն այդ բանին՝ կախված հանգամանքներից:

Այս ամենն անհայտ է, որովհետև քչերն են արտահայտվում՝ կամ չեն ցանկանում, կամ էլ նրանց թույլատրված չէ, քանի որ հանկարծ կարող են Քոչարյանի հետ երկխոսության մեջ մտնել, ու հանկարծ տեղի կունենա 1998-ի պես մի բան:

Համենայնդեպս՝ նկատելի է մի բան, որ Քոչարյանն ըստ էության նույնիսկ լուռ մնալով շարունակում է աշխատել ՀՀԿ-ին մեսիջներ հղելու ուղղությամբ, այսինքն՝ դեռ ակնկալիքներ ունի համապատասխան հող կամ բազա ձևավորելու այնտեղ՝ հատկապես, որ տարիներ առաջ հայտարարեց, թե շատերին 2007 թվականին հենց ինքն է ՀՀԿ գործուղել, որ ուժեղացնի այդ կուսակցությունը:

Իհարկե, ուտել-ուրանալը Հայաստանի իշխանական արժեքայինում բացարձակապես խորթ երևույթ չէ, և ավելին՝ ամեն ինչ հենց դրա վրա է հիմնված: Եվ սա է, որ միշտ թույլ է տալիս հույս դնել ՀՀԿ-ի վրա՝ շատ լավ իմանալով, որ դրա վրա հույս դնել չի կարելի: Մյուս կողմից՝ առնվազն այսօր առկա է նաև հարցը՝ իսկ ո՞ւմ վրա հույս դնեն 4 «հրաշալիներն» ու Քոչարյանը, երբ մինչև այսօր որևէ քաղաքական ուժ քիչ թե շատ կայուն և հստակ արձագանք չի տվել նրա որևէ մեսիջի կամ պատասխանել՝ նրա վարչապետ դառնալու հնարավորության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում