Այսօր ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետ Մայք Մալենը հայտարարել է, որ Պակիստանի կառավարությունն է կազմակերպել երկրում հայտնի լրագրող Սալիմե Շահզադեի սպանությունը, որ իրականացվել էր այս տարվա մայիսին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Անկեղծ ասած՝ սա մի ճանապարհ է, որով արագ ընթացք է ապահովվում սխալ ուղղությամբ»,- ասել է Մալենը՝ դառնալով ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը Պակիստանի իշխանություններին նման ծանր մեղադրանք ներկայացրեց պակիստանա-ամերիկյան հարաբերություններում լարվածություն առաջանալուց ի վեր:
Շահզադեն սպանվել էր Իսլամաբադից 150 կմ հեռավորության վրա: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էին կտտանքների և խոշտանգումների բազմաթիվ հետքեր:









































