Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու համար աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի առողջացման հիմնական նախապայմաններից մեկը համարում է դատավորների աշխատավարձերի բարձրացումը։ Դրա մասին վարչապետն արդեն երկու անգամ խոսել է։ Մեկը, երբ խոսում էր մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտության մասին, նախօրեին՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում։ «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ: Այս կարգի մասնագետները մասնավոր սեկտորում ամիսը 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում:

Այս մարդկանց ո՞նց հրավիրենք՝ գան, դատավոր դառնան»:

Վարչապետի կարծիքով՝ հանրությունը կարող է չընդունել դատավորների աշխատավարձերի նման բարձրացումը՝ հաշվի առնելով առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները: Դրա համար, վարչապետի խոսքերով, սկզբնական շրջանում մոտ 3 տարի այդ նպատակով կօգտագործվեն միջազգային դոնորների գումարները։

«Մեր ընկալումն է, որ միջազգային դոնորները մեզ կաջակցեն: 2-3 տարի այս դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այդ ընթացքում կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ հանրությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, մի ծախս է, որն իրոք արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որ այդ խնդիրը լուծվի»:

Հարցին, թե այդ դեպքում դատարանները ինչպես են անկախ լինելու, եթե միջազգային կառույցներն են ֆինանսավորումը տրամադրում, վարչապետը պատասխանել էր, որ միջազգային կառույցները այդ գումարը դատավորներին չեն փոխանցելու, այլ որպես դրամաշնորհ տալու են կառավարությանը, կառավարությունն էլ այդ գումարը տրամադրելու է դատավորների աշխատավարձերի վճարմանը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է։ «Որպես նախապայման, դա շատ կարևոր է։ Եթե աշխատավարձերը արժանապատիվ չեն, ապա անիմաստ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, առհասարակ։ Ես հիշում եմ, որ բարձր աշխատավարձերով կոռուպցիայի դեմ փորձեց պայքարել Շևարդնաձեն, բայց դատախազների դեպքում, ոչ դատավորների։ Բայց այդ բարձրացումը արդյունքի չբերեց, և եղավ վարդերի հեղափոխությունը։ Դրա համար, աշխատավարձերին զուգահեռ, այլ քայլեր պետք է ձեռնարկել»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղեկցվի վեթինգով և այլ բարեփոխումներով։ Իսկ եթե այդ նոր ինստիտուտները ճիշտ կիրառվեն, և սիստեմավորված հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացվի, ապա այդ դեպքում աշխատավարձերի բարձրացումը կարող է ողջունելի լինել։

Վարուժան Հոկտանյանի խոսքերով, բացի այս ամենը, խնդիրն այն է, որ կոռուպցիան միայն կաշառքը չէ, առկա է նաև հովանավորչություն, որը լավագույնս դրսևորվում էր նախկին իշխանության ժամանակ։ «Երբ որ քաղաքական պատվեր էր ստանում դատավորը կոնկրետ վճիռ կայացնելու համար, դատախազությունն էլ, իրավապահ մյուս մարմիններն էլ աչք էին փակում դատավորների կաշառակերության վրա՝ ես քեզ, դու ինձ սկզբունքով առաջնորդվելով։

Հետևաբար, եթե մենք իսկապես ստեղծենք անկախ դատական համակարգ արժանապատիվ աշխատավարձերով, ապա հնարավոր կլինի խնդիրը լուծել։ Եթե բարձր աշխատավարձերը զուգորդվեն նաև վեթինգով, ապա դատական համակարգը հնարավոր կլինի մաքրել նաև տարբեր կապերով կապված, հովանավորչությամբ առաջնորդվող դատավորներից»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ ինքն ամեն դեպքում մտավախություն ունի վեթինգի հետ կապված, քանի որ ինստիտուտի ներդրումը նաև վտանգներ է պարունակում։ Մասնավորապես, մի կախյալ դատավորին փոխարինել մեկ այլ կախյալ դատավորով։ «Սա էլ կարող է վեթինգի արդյունք լինել։ Այնպես որ, ասել վեթինգ և հրճվել դրանով, կարիք չկա։ Պետք է հասկանալ, թե դա ինչի համար է արվում։ Վեթինգը պետք է նաև շատ լուրջ քաղաքացիական վերահսկողության տակ լինի, որպեսզի նախկին իշխանություններին ծառայող դատավորները չփոխարինվեն նոր իշխանություններին ծառայող դատավորներով։ Պետք է իսկապես վստահություն լինի, որ վեթինգը ծառայում է իր նպատակին»,- եզրափակեց Հոկտանյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, սակայն, կարծում է, որ բարձր աշխատավարձը երաշխիք չէ, որ դատավորն անկախ կդառնա։ «Բարձր աշխատավարձն անկախ դատական համակարգ ունենալու երաշխիք չի կարող լինել։ Բարձր աշխատավարձերը թմբկահարվել են նախկին իշխանությունների ժամանակ։ Արդյունքում դատավորները ստացել են բարձր աշխատավարձեր, ապա կտեսնեք, որ որակական փոփոխություն չի եղել, և բուն խնդիրը չի լուծվել։ Դա անհրաժեշտ, սակայն շատ փոքր նախապայման է։ Եթե մարդը ազնիվ չէ, ապա բարձր աշխատավարձի դեպքում էլ ազնիվ չի լինելու։ Եթե դատավորը պետք է նայի աշխատավարձի չափին ու դրանով պայմանավորված լավ կամ վատ արդարադատություն իրականացնի, ուրեմն այդ դատավորը թող դատավոր չաշխատի, թող գնա մասնավոր սեկտորում աշխատի։ Արդարադատությունը կապել փողի հետ, կներեք, ես համամիտ չեմ դրա հետ։ Ես կարծում եմ, որ մարդը, եթե ազնիվ է, 1000 դրամ ստանալու դեպքում էլ ազնիվ կմնա, իսկ եթե մարդը ազնիվ չէ, ապա 100 հազար դոլար ստանալու դեպքում էլ ազնիվ չի լինի։ Փոքրի մեջ հավատարիմը մեծի մեջ ավելի հավատարիմ կլինի»,- վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում