Հիմալայան բարձունքները վարձակալության կհանձնվեն մասնավոր զբոսաշրջային ընկերություններին: Տեղի իշխանությունները վստահ են, որ դրանք կկարողանան ավելի արագ և ավելի արդյունավետ կերպով գրավել կազմակերպված զբոսաշրջիկներին:
Նոր ծրագիրը, պաշտոնյաների կարծիքով՝ կարող է կապիտալիզացնել Նեպալի գլխավոր տեսարժան վայրը, ինչպես նաև կլուծի Էվերեստ ձգտող զբոսաշրջիկների վիթխարի քանակի խնդիրը: Հիմալայան բարձունքները հասանելին կլինեն ինչպես Նեպալի, այնպես էլ օտարերկրյա ընկերություններին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նեպալի կառավարությունը դեռևս չի հաստատել որոշումը, իսկ ֆինանսների ու զբոսաշրջության նախարարությունները քննարկում են, թե որ գագաթները պետք է ներառվեն ծրագրում:












































