«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հուսով է, որ թիմն արժանապատվորեն կավարտի Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունը:
«Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն գրեթե ամեն ինչ կորցրել է: Մրցաշրջանը ոչ թե պարզապես անհաջող էր, այլ նվաստացուցիչ: Այսքան պարտություններ թիմի ֆուտբոլիստները վաղուց արդեն չէին կրել: Ֆերգյուսոնի հիմնած հաղթողի հոգեբանությունը, որն այդ մասնագետը կառուցել է տարիներ շարունակ, ամբողջովին ոչնչացվել է:
Ինչևիցե, թիմի միակ հույսը Չեմպիոնների Լիգայի հաղթանակն է: Գիտեմ, որ առաջադրանքը շատ բարդ է: Բայց Մոյեսը պետք է դրույք կատարի այդ մրցաշարի վրա: Այդ թվում նաև` աշխատանքից ազատվելուց խուսափելու համար»,- ասել է Քինը:







































