Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող Քենինգսթոնի պալատի՝ Քեմբրիջի դքսի ու դքսուհու նստավայրի նորացումը կարժենա 2,39 մլն եվրո:
Ինչպես գրում է Daily Mail-ը, չնայած հարկատուների դժգոհությանը, վերջիններիս միջոցները ծախսվում են պալատի ձևավորման վրա:
4-հարկանի տան վերանորոգման համար, որն ունի 20 սենյակ Քեյթի ու երեխայի համար, արդեն ծախսվել է 1 մլն դոլար:
Քենինգսթոնի պալատում նախատեսված է 3 ննջարան. 2 մանկական սենյակ՝ քնի ու խաղալու համար, զգեստապահարան:
9 սենյակ հատկացված է սպասարկող անձնակազմի համար:












































