Google Street View-ի մոդիֆիկացիան թույլ է տալիս պատկերացնել, թե ինչպիսին կլինի Ձեր փողոցը հետապոկալիպտիկ ապագայում: Այս մասին հայտնում է moya-planeta.ru-ն:
Շվեդ մշակող Էյնար Էբերգը Google-ի քարտեզների հիման վրա ստեղծել է աշխարհ, որում չկան մարդիկ, նրանք նման են տեսիլքների: Այն իրենից ներկայացնում է հաղթանակած ֆլորայի աշխարհ: Ասֆալտը կործանված է, դրա տակից խոտ է աճում:
Ծառայությունը թույլ է տալիս գտնել հարազատ քաղաքն ու փողոցը և պատկերացնել, թե ինչպիսին կլինի այն աղետից մի քանի տասնյակ տարիներ անց:









































